Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Գերի ընկած ռուս քաղաքացին խնդրում է օգնել իրեն

Գերի ընկած ռուս քաղաքացին խնդրում է օգնել իրեն
24.10.2013 | 11:30

Սիրիայի ապստամբները պատանդ են վերցրել մի ռուս քաղաքացու: Ինտերնետում ծայրահեղականները հրապարակել են մի տեսահոլովակ, որտեղ մի մարդ, ով ներկայանում է Սերգեյ Գորբունով անունով, խնդրում է իշխանություններին` փոխանակել իրեն ահաբեկիչներից մեկով:
Տեսաժապավենը հայտնվել է ինտերնետում հոկտեմբերի 23-ի գիշերը: Տեսանյութում մի մարդ ասում է, որ ինքը ռուս ինժեներ է: Նրա խոսքով, իրեն այնտեղ լավ են վերաբերվում, կերակրում են:
Գերին խնդրում է Ռուսաստանի և Սիրիայի իշխանություններին Կարմիր խաչի միջոցով իրեն փոխանակել Սաուդյան Արաբիայից ոմն Խալեդ Սուլեյմանի հետ, ով ձերբակալվել է պետական գրոհայինների կողմից Խամա քաղաքում: Ըստ նրա, եթե գործարքը հնգօրյա ժամկետում չկայանա, իրեն կսպանեն: «Եթե հինգ օրվա ընթացքում փոխանակում տեղի չունենա, ապա ինձ կսպանեն: Ես դիմում եմ Սիրիայի, Ռուսաստանի նախագահներին, Կարմիր Խաչին. Ես շատ եմ վախենում, ես նույնիսկ ընտանիք չեմ ստեղծել: Ես ուզում եմ վերադառնալ Ռուսաստան: Օգնեք ինձ, խնդրում եմ»,-ասել է պատանդը:
Մոսկվայում և Դամասկոսում տեսահոլովակը դեռ չեն մեկնաբանել: Արձագանք դեռևս չկա:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1189

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ